ՍՈՉԻ 2026 | ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
3 ժամ առաջ
🏁🇦🇲 ՍՈՉԻ 2026 | ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ 🇦🇲🏁
Ավարտվեց Սոչիում կայացած ադապտիվ սպորտի հեղինակավոր «ԻՄՊՈՒԼՍ» միջազգային փառատոնը, որտեղ Հայաստանի պատվիրակությունը հանդես եկավ փայլուն և վստահ ելույթով 💥
Մեր մարզիկները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կամքի ուժը սահմաններ չի ճանաչում 💪
🏋️♂️ Պարա փաուերլիֆթինգ (ծանրամարտ)
🥇 Արթուր Բաբայան — 1-ին տեղ
🥇 Ռաֆայել Համազասպյան — 1-ին տեղ
💪 Բազկամարտ
🥇 Արամ Մարտիրոսյան — ոսկե մեդալ
🥈 Սարգիս Մխիթարյան — արծաթե մեդալ
🏓 Պարա սեղանի թենիս
🥇 Գևորգ Բեգլարյան — ոսկե մեդալ
👏 Հատկանշական է, որ
👉 5 մասնակից 5 մրցանակային տեղ,
որը վկայում է մեր թիմի բարձր պատրաստվածության և նվիրումի մասին 🔥
👥 Պատվիրակության կազմում էին՝
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ Սերգեյ Աբրահամյան (ղեկավար), Դավիթ Բաղումյան(ղեկավար)
Պարալիմպիկ կոմիտեից՝ մարզիչներ Հովհաննես Գևորգյան(պատասխանատու), Կարեն Տոնոյան, Արամ Զուրաբյան
🙏 Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին՝ այս կարևոր հաղթանակների համար։
Դուք բարձր պահեցիք Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում 🇦🇲
#TeamArmenia #Impulse2026 #AdaptiveSports #ParaPowerlifting #Champions #ArmeniaStrong 🇦🇲🔥
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Armenian National Paralympic Committee
